Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2011

Արվեստն ինքնարտահայտման կարևոր միջոցներից է

Արվեստն ինքնարտահայտման կարևոր միջոցներից է

–   Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր կապը Հայաստանի հետ:

–   Դիանա Կացուրիս. - 2000 թ. մի քանի լոնդոնաբնակ ընտանիքներով Հայաստան եկանք և նույն տարին ստեղծեցինք «Հայաստանի բարեկամներ» բարեգործական կազմակերպությունը («FRIENDS OF ARMENIAե, «LONDON, CHARITABLE TRUSTե):

 

–   Սկզբում օգնում էինք ուսանողությանը, հետո մանկապարտեզներ, հիվանդանոց վերանորոգեցինք, օժանդակում էինք հատուկ դպրոցներին:

 

–   Հոգեկան առողջության կենտրոն ստեղծելու գաղափարն ինչպե՞ս ծագեց Ձեզ մոտ:


–   Փանիկուս Կացուրիս. - Ցանկանում էինք հոգեկան հիվանդություններով տառապողներին օգնություն ցուցաբերել, քանի որ հոգեպես անկայուն մարդիկ ամենախոցելի խմբերն են ոչ միայն Հայաստանում, այլև ամենաառաջատար երկրներում: Դեռ 2000-ից ճանաչում էինք Խաչատուր Գասպարյանին, հետագայուն նրա և նրա թիմի հետ, որ հոգեբույժներ և հոգեբաններ են, աշխատել ենք օնկոլոգիայի բաժնում ծանր հիվանդ երեխաների հետ, ծերանոցներում: Հենց այդ թիմն էլ ղեկավարում է մեր բժշկական մասը: 

Անհրաժեշտ է մարդկանց վերաբերմունքը փոխվի, բոլորը հասկանան, որ հիվանդ մարդն ունի նույն իրավունքները, ինչ առողջը:

 

–   Ձեր կենտրոնի ծառայությունները վճարովի՞ են:

 

–   Դիանա Կացուրիս - Մի մասը` այո: Եթե այցելուներ ունենք, որ չեն կարող վճարել, առանց օգնության չեն գնա, եթե անգամ պետպատվերից օգտվողների ցանկում չկան:

 

–   Ի՞նչ խնդիրներով են կենտրոն դիմում:

 

–   Փանիկուս Կացուրիս - Մեր մասնագետները կարող են օգնել մի շարք դեպքերում, թվեմ մի քանիսը` դեպրեսիա, տագնապ, վախ, զայրույթ, վարքային և հարմարվողականության խնդիրներ, զարգացման դժվարություններ, սթրեսի հակազդեցություններ, հոգեկան վնասվածքներ, սոցիալական միջավայրի, ասենք` դպրոցի կամ աշխատանքի հետ կապված խնդիրներ: Կարող ենք օգնել անգամ ամուսնական և ընտանեկան կոնֆլիկտների դեպքում: Ձերբազատում ենք հիվանդագին սովորություններից:

 

–   Ձեր կենտրոնի պատերին արվեստի բազմաթիվ գործեր կան, աշխարհահռչակ նկարիչների գործերի կրկնօրինակներից, ավելի ճիշտ, նմանակումներից սկսած մինչև ինքնատիպ անհատական աշխատանքներ` կատարված ամենատարբեր արտահայտչամիջոցներով և նյութերով:

 

–   Դիանա Կացուրիս - Դրանք մեր այցելուների աշխատանքներն են: Կիրառում ենք զբաղվածության թերապիա, իսկ արվեստն ինքնարտահայտման կարևորագույն ձևերից է: Արվեստով զբաղվելու ժամանակ կարող ես խոսել, զարգացնել մանր մոտորիկան: Անգիտակցականի կապը մենք օգտագործում ենք արվեստի արտահայտչամիջոցներով: Արվեստը բացահայտում է թաքնված տագնապները, խնդիրները:

 

–   Մեզանում ընդունված չէ նաև բարձրաձայնել ընտանեկան խնդիրների, առավել ևս` ընտանիքի անդամների վրա դրանց ազդեցության մասին:

 

–   Դիանա Կացուրիս. - Այո, իրավացի եք, ընտանիքի անդամները նույնպես անցնում են բուժման որոշակի կուրս, զանազան թրեյնինգներ, ունենք ինքնօգնության, անհատական խորհրդատվական խմբեր:

 

–   Ձեր օգնությանը դիմողների թիվը շա՞տ է:

 

–   Դիանա Կացուրիս - Շուրջ 1100 մարդ: Պատրաստ ենք ընդլայնելու ծառայությունների թիվը. ցերեկային խմբերի հետ շաբաթական 3-4 անգամ ենք աշխատելու: Ի դեպ, ասեմ, որ ունենք նաև հոգեբույժ, որն ավելի լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներին է օգնում: 

 

–   Այս տարիներին այցելությունների ընթացքում ի՞նչ կարծիք եք կազմել Հայաստանի մասին:

 

–   Դիանա Կացուրիս - Երևանն անճանաչելիորեն փոխվել է, մարզերում փոփոխություններն ավելի քիչ զգալի են, սակայն, ի ուրախություն մեզ, այնտեղ նույնպես շարունակվում են դրական փոխությունները: Շատ եմ հավանում Հայաստանը, չնայած թերություններին:

 

–   Ձեր ամուսնուն ևս, որքան հասկացա, վարակել եք Ձեր նախասիրություններով, կասեի` կյանքի գործով...

 

–   Դիանա Կացուրիս - Հակառակն էլ կա:

 

–   Խնդրում եմ մանրամասնեք, հակառակը ո՞րն է:

 

–   Փանիկուս Կացուրիս - Մենք պետք է ընդունենք մեկս մեկի աշխարհը և փորձենք ապրել դրանով:

 

–   Անկախ Հայաստանն անձամբ Ձեզ ի՞նչ է տվել:

 

–   Դիանա Կացուրիս - Ինձ առիթ է տվել, որ կարողանամ փոխել իմ և ամուսնուս գործունեությունը: Շատ լավ ենք մեզ զգում այստեղ, մանավանդ, երբ աշխարհի բոլոր ծայրերից գալիս են մեր ընկերները և հավաքվում ենք մեր տանը: Մենք հիացած ենք հայ երիտասարդներով, շուրջ 30 կամավորներ ունենք, մեծ մասն աղջիկներ են: 

 

Մենք շահագրգռված ենք, որ ապագայում հիմնադրամն ինքնուրույն շարունակի իր գործունեությունը, որովհետև միջոցները մի օր կվերջանան, իսկ մենք հավերժ չենք: Ուստի դիմում ենք անհատներին և կազմակերպություններին, որ աջակցեն հիմնադրամի գործունեությանը:

Հեղինակ. Դիանա Կացուրիս, Փանիկուս Կացուրիս Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ